Նորություններ
Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում մրցելույթները ավարտել են ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած գյումրեցի 4 մարզիկները
04.03.2026
Երևանում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում մրցելույթները ավարտել են ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած գյումրեցի 4 մարզիկները, որոնք պայքարի էին դուրս եկել «Շարժվող թիրախ» մրցաձևում։
3-ական մարզիկով հանդես եկած տղամարդկանց թիմային մրցապայքարում ոսկե մեդալների են արժանացել Հովհաննես Մարգարյանն ու Գոռ Խաչատրյանը, իսկ կանանց թիմայինում՝ Արուսյակ Գրիգորյանը նվաճել է 2 արծաթե մեդալ։
Եվրոպայի առաջնությունում գերազանց հանդես է եկել մեր 4-րդ մասնակից Լիլիթ Մկրտչյանը։ Երիտասարդների անհատական մրցապայքարում Լիլիթը դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն։










