Նորություններ
Այս տարի ամբողջ աշխարհում «Երկրի ժամը» անցկացվելու է մարտի 28-ին, ժամը 20:30-21:30-ին։
05.03.2026
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ 2008 թվականից ի վեր Հայաստանում իրականացվում է աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը՝ «Երկրի ժամը», որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց՝ Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։
Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով տվյալ երկրում խորհրդանիշ համարվող շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը։ Այս տարի «Երկրի ժամը» նշում Է իր 20-ամյա հոբելյանը։ Աամբողջ աշխարհում այն անցկացվելու է մարտի 28-ին, ժամը 20:30-21:30-ին։


