Նորություններ
Կառավարության որոշմամաբ գումար է հատկացվել Ամասիա -Բերդաշեն և Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհների խնդիրների լուծման համար
05.03.2026
Կառավարության որոշմամաբ 640 մլն դրամ նախատեսվել է Հ-21, /Հ-75/ - Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ14+350 - կմ15+050 հատվածում շուրջ 620 գծամետր մայթերի կառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և փորձաքննության ծառայությունների մատուցման համար։
85 մլն դրամ գումար էլ նախատեսվել է Հ-67, /Հ-32/ (Ամասիա) -Բերդաշեն- /Հ-66/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Բերդաշեն բնակավայրով անցնող 1.5 կմ երկարությամբ տարանցիկ հատվածի հիմնանորոգման նախագծերի փորձաքննության ծառայությունների մատուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու համար։


