Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախօրեին Աշոցքի դահուկային կենտրոնում կայացել են դահուկավազքի ՀՀ մեծահասակների և պատանիների առաջնությունները

05.03.2026

 Նախօրեին Աշոցքի դահուկային կենտրոնում կայացել են դահուկավազքի ՀՀ մեծահասակների և պատանիների առաջնությունները։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի և աշխատակազմի պատասխանատուների հետ այցելել է մրցավայր։ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանի, Աշոցք համայնքի ղեկավար, նախկին դահուկորդ Կարեն Մանուկյանի և մարզաձևի պատասխանատուների հետ մարզպետը քննարկել է դահուկասպորտի զարգացմանն առնչվող հարցեր, զրուցել է ձմեռային օլիմպիական խաղերից նոր վերադարձած աշոցքցի դահուկորդներ Միքայել Միքայելյանի և Կատյա Գալստյանի հետ, ծանոթացել դահուկային կենտրոնի պայմաններին։
Մեծահասակների առաջնությունը հանդիսանում էր նաև որպես միջազգային վարկանիշային մրցաշար և մրցավայրում ներկա էր դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի պատասխանատու-ներկայացուցիչ Պետեր Դուրչոն(Սլովակիա)։
Մրցավայրից միջոցառման մասնակիցները ջերմ բարեմաղթանքներով դեպի Իտալիա են ճանապարհել ձմեռային պարաօլիմպիկ խաղերին Հայաստանի միակ ներկայացուցիչ՝ աշոցքցի դահուկորդ Գարիկ Մելքոնյանին։
Վերջում ամփոփվել են մրցումների արդյունքները և իրականացվել հաղթողների ու մրցանակակիրների պարգևատրությունը։ Պատվո հարթակում հիմնականում տեղ են գրավել Աշոցքի և Գյումրու դահուկորդ-դահուկորդուհիները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-06 11:11:16