Նորություններ
Մարտի 5-ը Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է
05.03.2026
«Ես հավատում եմ հայ զինվորին, որովհետև նա կռվում է ոչ թե պարտադրված, այլ իր հայրենիքի համար»,- Վազգեն Սարգսյան։
Մարտի 5-ը Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, պետական և քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 67 տարեկան։
Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն աշխատակազմի պատասխանատուների հետ ծաղիկներ է խոնարհել սպարապետի անունը կրող «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի» բակում տեղադրված կիսանդրու առջև, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:
Միջոցառման ընթացքում ընդգծվել է, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի անունն ու գործը առանձնահատուկ տեղ ունեն Հայաստանի նորագույն պատմության մեջ։ Նրա առաջնորդությամբ ձևավորվել է հայկական բանակը, իսկ գաղափարներն ու հայրենասիրական խոսքը շարունակում են ոգեշնչել սերունդներին։ Ներկաները մեկ անգամ ևս արժևորել են սպարապետի թողած ժառանգությունը՝ նշելով, որ նրա անունն ու գործը մշտապես մնալու են հայ ժողովրդի պատմության և հիշողության մեջ։


















