Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

08.03.2026

 Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր և աղջիկներ
Շնորհավորում եմ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առիթով:
Տոնը մեկ անգամ ևս հիշեցնում է այն մեծ ուժի մասին, որը դարերի ընթացքում կրել և փոխանցել է կինը որպես կյանքի սկիզբ, ընտանիքի ջերմության աղբյուր և ժողովրդի հարատևության անխախտ հիմք։
Կնոջ քնքշության մեջ կա ուժ, լռության մեջ՝ իմաստություն, սիրո մեջ՝ այն հավերժական զորությունը, որով շարունակվում է մարդկության ճանապարհը։
Ժամանակի հետ համաքայլ, մեր երկրում կանանց մասնակցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում տեսանելիորեն աճել է, ինչը ոչ միայն դրական ազդեցություն է ունենում գործընթացների որակի և արդյունավետության վրա, այլև ամրապնդում է մեր պետության ժողովրդավարական ու հասարակական զարգացման հիմքերը։ Ավելին, այս ամենը հզոր ազդակ է մեր երիտասարդ սերնդի համար, այն առումով, որ կյանքում առաջընթացն ու նվաճումները հնարավոր են համառ աշխատանքի, գիտելիքի և մասնագիտական աճի միջոցով։
Սիրելի՛ կանայք, ձեր ներկայությամբ աշխարհը դառնում է ավելի լուսավոր, ավելի մարդասեր և հույսով լի, ձեր հավատի ու վստահության շնորհիվ ապագան դառնում է առավել լավը։
Թո՛ղ ձեր օջախներում թևածի անսահման սերն ու համերաշխությունը, իսկ ողջ կյանքն անցնի խաղաղության, արժանապատվության և երջանկության ուղեկցությամբ։
Թո՛ղ գարունը մշտապես ապրի ձեր սրտերում՝ բերելով ներդաշնակություն, նոր հույս և վստահություն վաղվա օրվա հանդեպ։
Շնորհավոր մարտի 8։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-09 12:56:45