Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կանանց միամսյակի առթիվ շնորհավորել է մարզպետի աշխատակազմի կին աշխատակիցներին
09.03.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Կանանց միամսյակի առթիվ շնորհավորել է մարզպետի աշխատակազմի կին աշխատակիցներին՝ ընդգծելով նրանց կարևոր դերակատարությունը ինչպես պետական կառավարման համակարգում, այնպես էլ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։
Շնորհավորական խոսքում մարզպետը նշել է, որ կանայք աշխատասիրությամբ, պատասխանատվությամբ և նվիրվածությամբ մեծ ներդրում ունեն մարզի զարգացման գործում։
Դավիթ Առուշանյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմի կին աշխատակիցներին բարեխիղճ աշխատանքի, մասնագիտական բարձր որակների, պետական ծառայությանը ցուցաբերած հավատարմության համար և նրանց մաղթել առողջություն, ընտանեկան ջերմություն, անձնական ու մասնագիտական հաջողություններ, անսպառ եռանդ, նոր ձեռքբերումներ։
























