Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական 19 հաստատություններ առողջության համընդհանուր ապահովագրության դիմել և օգտվել է 82 հազար 728 քաղաքացի
18.03.2026
Մարտի 18-ի դրությամբ Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական 19 հաստատություններ առողջության համընդհանուր ապահովագրության դիմել և օգտվել է 82 հազար 728 քաղաքացի։
14 հազար 799 բնակիչ սպասարկել է «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկան», 14 հազար 52 քաղաքացի՝ Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկան», 13 հազար 393 բնակիչ՝ «Բեռլին պոլիկլինիկան», 10 հազար 600՝ «Գյումրու Ն. Ա․ Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկան», 8 հազար 867 բնակիչ օգտվել է «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնում», 8004 բնակիչ «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայում» է սպասարկվել, ծանրաբեռնվածությամբ են աշխատել նաև մարզպետի աշխատակազմի ենթակայության գյուղական բոլոր ամբուլատորիաներն ու առողջության կենտրոնները։


