Նորություններ
Սուբվենցիոն 2 ծրագրերի համաֆինանսավորման համար Կառավարությունը 382 մլն 8 հազար դրամ գումար է տրամադրել Շիրակի մարզպետի աշխատակազմին
19.03.2026
Կառավարությունը 382 մլն 8 հազար դրամ գումար է տրամադրել Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Գյումրի համայնքում սուբվենցիոն 2 ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։
339 մլն 456 հազար դրամ գումար տրամադրվել է Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Գյումրի համայնքի երկրորդական 20 փողոցների հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորուման նպատակով։
42 մլն 552 հազար դրամ գումար էլ հատկացվել է Գյումրի համայնքում աղբահանության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերմանը։


