Նորություններ
Շիրակի մարզպետի աշխատակազմում քննարկել են 2026 թվականի բերքի տակ աշնանացան ցորենի կատարված ցանքի մոնիթորինգի կազմակերպմանն առնչվող հարցեր
24.03.2026
Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Կառավարության որոշմամբ հաստատված «Բուսաբուծության աջակցության ծրագրի» շրջանակներում 2026 թվականի բերքի տակ աշնանացան ցորենի կատարված ցանքի մոնիթորինգի կազմակերպմանն առնչվող հարցեր։
Քննարկմանը մասնակցել են գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցները, համայնքապետարանների գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները։
Ծրագրի շրջանակներում 3021 հողօգտագործողների հետ կնքվել է շուրջ 13000 հա աշնանացան ցորենի ցանքի պայմանագիր։








