Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել եկամուտների հայտարարագրման համակարգին նվիրված իրազեկման հանդիպում

25.03.2026

Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել եկամուտների հայտարարագրման համակարգին նվիրված իրազեկման հանդիպում։
Հանդիպման մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ կարևորելով նման հանդիպումների անցկացումը մարզում։
«Խոսելով այս բարեփոխման մասին՝ կարևոր է նշել, որ հայտարարագրման համակարգի ներդրման սկզբնական փուլում հանրության շրջանում ձևավորվել էր որոշակի բացասական վերաբերմունք։ Սակայն ժամանակի ընթացքում, երբ քաղաքացիները սկսեցին օգտվել Կառավարության կողմից առաջարկվող հնարավորություններից, այդ վերաբերմունքը զգալիորեն փոխվեց՝ դառնալով միանշանակ դրական և վստահելի։ Կարող ենք փաստել, որ այս բարեփոխումը դրական քայլ է Հայաստանի Հանրապետության զարգացման ճանապարհին։ Այն միտված է աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը, գործարար միջավայրի թափանցիկության բարձրացմանը և քաղաքացիների իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը։ Ընդգծենք, որ նմանատիպ բարեփոխումները բնորոշ են բոլոր զարգացած պետություններին, սա այն ուղին է, որով անցնում են կայուն և առաջադեմ տնտեսություններ ունեցող երկրները։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի և հետևողականության շնորհիվ մենք կկարողանանք լիարժեք իրացնել այս բարեփոխումը՝ ապահովելով մեր երկրի կայուն զարգացումը»,- նշել է մարզպետը։
Հանդիպման ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչները հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել են իրականացված բարեփոխումները և եկամուտների հայտարարագրման ամբողջ գործընթացը։ Մասնակիցները ծանոթացել են հայտարարագրման պարզեցված համակարգին, ինչպես նաև ոլորտում կատարված օրենսդրական փոփոխություններին։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-26 12:35:39