Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

25.03.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մոտ այսօր անցկացվել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտային պատասխանատուները։
Քաղաքացիները մարզպետին դիմել են սոցիալական, բնակարանային, առողջապահական և համայնքային կարևորության տարբեր հարցերով, բարձրաձայնվել են խնդիրներ, որոնք վերաբերել են անօթևանությանը, զբաղվածության ապահովմանը և ֆինանսական աջակցության անհրաժեշտությանը։ Ներկայացվել են նաև անձնական բնույթի դիմումներ։
Մարզպետը լսել է դիմողների մտահոգությունները, տվել անհրաժեշտ պարզաբանումներ և հանձնարարել պատասխանատուներին մանրամասն ուսումնասիրել ներկայացված հարցերը։ Մի շարք խնդիրներ ստացել են օպերատիվ լուծում տեղում, իսկ մյուսները կդառնան հետագա քննարկման առարկա։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-26 12:35:39