Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը և ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը աշխատանքային շրջայց են իրականացրել Գյումրիում

28.03.2026

 Գյումրու զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման կլաստերային ծրագրի նոր փուլով նախատեսված աշխատանքները` քննարկման առանցքում
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն այսօր աշխատանքային շրջայց են իրականացրել Գյումրիում։ Քննարկվել են Զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման կլաստերային ծրագրի հաջորդ փուլով նախատեսված աշխատանքները։
Շրջայցի շրջանակում պատասխանատուները այցելել են Հաղթանակի զբոսայգի, Գյումրու կենտրոնական շուկա, ինչպես նաև դիտարկել Սևյանի մշակույթի նախկին պալատի կիսավեր շինությունը։ Վերջինս առանձնանում է իր ինքնատիպ ճարտարապետական ոճով, շինությունը 1988 թվականի երկրաշարժից հետո գործել է ևս երկու տարի, սակայն հրդեհից հետո աստիճանաբար վերածվել է կիսավեր կառույցի։
Դավիթ Առուշանյանը կարևորել է այցելած վայրերի վերականգնումն ու արդիականացումը՝ ընդգծելով դրանց նշանակությունը զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։
«Գյումրին ունի հսկայական զբոսաշրջային ներուժ, և նման պատմամշակութային ու հանրային նշանակության կառույցների վերակենդանացումը կարող է էապես խթանել այցելությունների աճը, ստեղծել նոր գրավիչ միջավայրեր թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար»,– նշել է մարզպետը։
Մարզպետի խոսքով՝ ծրագրի հաջորդ փուլում կարևոր է համադրել մշակութային ժառանգության պահպանությունը և ժամանակակից ենթակառուցվածքների զարգացումը՝ ապահովելով Գյումրու մրցունակությունը որպես զբոսաշրջային ուղղություն։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը՝ հստակեցնելով առաջնահերթությունները և ներգրավելով համապատասխան ներդրումային ու մասնագիտական ռեսուրսներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-30 11:46:57