Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Շիրակի մարզպետի, Զբոսաշրջության կոմիտեի նախագահի և Շիրակի մարզում զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

28.03.2026

 Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել հանդիպում մարզպետ Դավիթ Առուշանյանի, էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Շիրակի մարզում զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը և առաջիկա հինգ տարիների կլաստերային զարգացման ծրագրերը։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ողջունել է ներկաներին, կարևորել նմանօրինակ հանդիպումներն ու քննարկումները՝ ըդգծելով, որ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսական զարգացման կարևորագույն ուղղություններից մեկն է, անհրաժեշտ է առավելագույնս բացահայտել և արդյունավետ օգտագործել այդ ոլորտի ողջ ներուժը․ «Շատ ուրախ եմ ողջունել բոլոր պատասխանատուներին, ովքեր ջանքերն ու գիտելիքները ներդնում են Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության և 2026–2030 թվականների կլաստերային զարգացման ծրագրերի իրականացման գործում: Գյումրին ու Շիրակը ոչ միայն Հայաստանի պատմամշակութային ու տնտեսական կյանքում ունեն առանձնահատուկ նշանակություն, այլև ունեն զբոսաշրջության զարգացման լայն հնարավորություններ: Մարզն իր յուրահատուկ պատմությամբ, ճարտարապետական ժառանգությամբ, մշակութային բազմազանությամբ և ջերմ, հյուրասեր մարդկանցով կարող է դառնալ ողջ երկրի զբոսաշրջային գրավչության կարևոր հանգույց: Համոզված եմ, որ միասնական ջանքերով և հետևողական աշխատանքով մենք կկարողանանք Գյումրիին ու Շիրակի մարզը դարձնել Հայաստանի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը և հնարավորինս լիարժեքորեն օգագործել մեր մարզի ներուժը»,- նշել է մարզպետը։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ծրագրի ներկայացման և իրականացման հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու համար։ Նա ընդգծել է, որ նման ձևաչափը կարևոր է ոչ միայն ծրագրի արդյունավետության համար, այլև՝ տեղական համայնքների և գործարարների ակտիվ մասնակցությունն ապահովելու տեսանկյունից։
Նշենք, որ ռազմավարության մեջ հիմնական երեք ուղղությունները պատմամշակութային, գաստրո և արկածային տուրիզմներն են, դրանցից հետո կարևոր ուղղություններ են համարվում բժշկական և ագրոտուրիզմները։
Հանդիպման ընթացքում ներկաները պատասխանատուներին ներկայացրել են մտահոգությունները, բարձրացրել առաջնային համարվող խնդիրները, տվել հետաքրքրող հարցերը, ստացել՝ պարզաբանումներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-30 11:46:57