Նորություններ
Կառնուտի ջրամբարում մեկնարկել են ջրի կուտակման աշխատանքները
01.04.2026
Ոռոգման սեզոնին խնդիրներ չառաջանալու նպատակով՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ աշխատակազմի ոլորտային պատասխանատուները Շիրակ ՋՕԸ-ի հետ համագործակցությամբ, հետևողական աշխատանքներ են իրականացնում ոռոգման խնդիրները բացառելու և բացթողումները կարգավորելու ուղղությամբ։
Աշխատանքների ընթացքին տեղում հետևել են մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն ու մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Կառնուտի ջրամբարը հանդիսանում է Շիրակի մարզի խոշոր ջրային հանգույցներից մեկը։ Այն ձևավորվում է հիմնականում Շիրակի մայր ջրանցքից և Կառնուտի հեղեղատարից ստացվող ջրերով։ Ջրամբարը կարևոր դեր ունի մարզի գյուղատնտեսության համար՝ ապահովելով ոռոգման ջուր Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների շուրջ 7000 հեկտար հողատարածքների համար։








