Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզային փուլի մրցումները

01.04.2026

 Շիրակի մարզում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի ծրագրով նախատեսված մարզային փուլի մրցումները։ Առաջինը մրցապայքարը սկսել են մարզական խաղերի համայնքային փուլերում հաղթող ճանաչված հանրակրթական դպրոցների 5-6-րդ դասարանների աշակերտներով համալրված թիմերը։
Երկօրյա մրցումների արդյունքներով մրցանակային եռյակը կազմել են՝
1-ին տեղ՝ Գյումրու թիվ 15 հիմնական դպրոց
2-րդ տեղ՝ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց,
3-րդ տեղ՝ Սառնաղբյուրի միջնակարգ դպրոց։
Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի թիմը իրավունք է ստացել Շիրակի մարզը ներկայացնելու ապրիլի 12-18-ը Երևանում կայանալիք հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին։ Վաղը՝ հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին, մասնակցության ուղեգրի համար մրցապայքարի մեջ կմտնեն 7-9-րդ դասարանների աշակերտներով համալրված թիմերը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-01 16:09:18