Տպել
Նորություններ
170 մլն 29 հազար դրամ գումարը հատկացվել է Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Գյումրու 2 մանկապարտեզների և Անի համայնքի Սառնաղբյուրի մանկապարտեզի հիմնանորոգման համար
02.04.2026
170 մլն 29 հազար դրամ գումարը հատկացվել է Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Գյումրու 2 մանկապարտեզների և Անի համայնքի Սառնաղբյուրի մանկապարտեզի հիմնանորոգման համար։
- 60 մլն 955 հազար դրամ կուղղվի «Լապտերիկ – մսուր մանկապարտեզի» նորոգման աշխատանքներին
- 52 մլն 402 հազար դրամ նախատեսվել է «Արևիկ մանկապարտեզի» հիմնանորոգմանը
- 56 մլն 672 հազար դրամ տրամադրվել է «Սառնաղբյուրի մանկապարտեզի» վերանորոգմանը։
- Սրանից զատ, Կառավարությունը գումար է նախատեսել նաև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում նախակրթարանների ստեղծման շինարարական աշխատանքների համաֆինանսավորմանը։
Այս ծրագրից օգտվել է կրթական 3 հաստատություն։
Համաֆինանսավորման նպատակով գումար է հատկացվել՝
- Շիրակի մարզի Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց (նախակրթարանի ստեղծման աշխատանքներն ավարտված են, շահագործվում է)՝ 3 մլն 594 հազար դրամ,
- Շիրակի մարզի Անիպեմզայի միջնակարգ դպրոց (նախակրթարանի ստեղծման աշխատանքներն ավարտված են, շահագործվում է)՝ 2 մլն 134 հազար դրամ,
- Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոց (նախակրթարանի ստեղծման աշխատանքները մեկնարկման փուլում են)՝ 2 մլն 219 հազար դրամ։


