Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ավարտվել են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլի ավարտական մրցումները

03.04.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի ծրագրով նախատեսված 7-9-րդ դասարանների աշակերտներով համալրված թիմերի մարզային փուլի ավարտական մրցումներին, որից հետո պարգևատրել է հաղթող թիմերին։
Շիրակի մարզպետը ողջունել է մասնակիցներին, շնորհավորել մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին․ «Ուրախությամբ եմ մասնակցում այս միջոցառմանը, քանի որ ցանկացած բնագավառում հաղթանակը մարզի համար ձեռքբերում է։ Այն, որ դուք ևս հավուր պատշաճի էիք նախապատրաստվել այս մրցաշարին՝ խոսում են արդյունքները։ Մրցումները ոչ միայն խթանում են ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը, այլև ձևավորվում է թիմային ոգի, համառություն և հաղթանակի ձգտում։ Այս օրերի ընթացքում դուք ապացուցեցիք, որ սպորտը միավորում է, կրթում և դաստիարակում ուժեղ ու նպատակասլաց սերունդ։ Յուրաքանչյուրիդ շնորհավորում եմ ցուցաբերած կամքի, պայքարի և արժանապատիվ մասնակցության համար։Մաղթում եմ նոր հաղթանակ առաջիկայում կայանալիք հանրապետական եզրափակիչ փուլում»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անտոնյանը։
Մրցաշարի մրցանակային եռյակը կազմել են․
1-ին տեղ՝ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց
2-րդ տեղ՝ Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց
3-րդ տեղ՝ Սառնաղբյուրի միջնակարգ դպրոց։
Նշենք, որ ապրիլի 12-18-ը Երևանի սպորտի կառավարման կենտրոնում կայանալիք այս տարիքային խմբի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին Շիրակի մարզը կներկայացնի Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-03 17:56:27