Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան է այցելել ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի կոմիսարների հետ

06.04.2026

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նախօրեին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան է այցելել ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի, Երևանի և մարզերի զինվորական կոմիսարիատների զինվորական կոմիսարների տեղակալների հետ, ովքեր Գյումրի են այցելել «Զորահավաքային աշխատանքների կազմակերպումը» թեմայով ցուցադրական պարապմունքի անցկացման շրջանակներում։
Մարզպետն ու զինվորականները շրջել են թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին, լսել դրանց պատմությունը։
Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում ներկայացվում է 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընդգրկող ժամանակահատվածում Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, քաղաքում տարածված արհեստներն ու արվեստները, քաղաքային կենցաղն ու հոգևոր մշակույթը, հին Ալեքսանդրապոլի քարտեզն ու քաղաքի մանրակերտը։ Ձիթողցոնց տուն-թանգարանը 1872 թվականի կառույց է, եղել է Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից գաղթած Ձիթողցյան եղբայրների առանձնատունը։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-07 10:02:16