Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հյուրընկալել է Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրենին և ArtCello երաժշտական միջազգային փառատոնի կազմակերպչին

06.04.2026

 Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյան այսօր հյուրընկալել է Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանին և ArtCello երաժշտական միջազգային փառատոնի կազմակերպիչ Սևակ Ավանեսյանին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզում սեպտեմբերին կայանալիք ArtCello միջազգային փառատոնի կազմակերպչական աշխատանքներին և առաջիկա անելիքներին՝ միջոցառումը լավագույնս անցկացնելու նպատակով։
Մարզպետը կարևորել է նմանատիպ մշակութային նախաձեռնությունների անցկացումը մարզում՝ ընդգծելով դրանց նշանակությունը թե՛ մարզի մշակութային կյանքի ակտիվացման, թե՛ զբոսաշրջության խթանման տեսանկյունից։
«Գյումրին Գյումրի է մշակույթի նկատմամբ ունեցած սիրով, արվեստասիրությամբ և ստեղծարար ոգով։ Այս քաղաքը միշտ եղել է արվեստի ու մշակույթի կենտրոն, և այսօրինակ նախաձեռնությունները ևս մեկ անգամ ընդգծում են այդ բացառիկ դիմագիծը։ Համոզված եմ, որ ArtCello միջազգային փառատոնը կդառնա կարևոր իրադարձություն ոչ միայն մարզի, այլև ողջ երկրի մշակութային օրացույցում։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է ողջ ռեսուրսով աջակցելու՝ փառատոնի պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպման համար»,- նշել է մարզպետը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դասական երաժշտության հանրահռչակման կարևորությանը, ինչպես նաև երիտասարդների շրջանում երաժշտության նկատմամբ սիրո ձևավորման անհրաժեշտությանը։
Պայմանավորվածություն է ձեռքբերվել կրկին հանդիպելու և առաջիկա անելիքներն առավել հստակեցնելու։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-07 10:02:16