Նորություններ
Գյումրիում կայացել են «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզային փուլի մրցումները
07.04.2026
Գյումրիում կայացել են «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզային փուլի մրցումները։ Միջոցառման նպատակը դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդումն էր և նրանց շրջանում առողջ ապրելակերպի ձևավորումը, ինչպես նաև սեղանի թենիս մարզաձևի մասսայականացումն ու հեռանկարային մարզիկների բացահայտումն է։
Մրցաշարն անցկացվել է 2 տարիքային խմբերով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների միջև։ Յուրաքանչյուր տարիքային խմբում մրցումներին մասնակցել են 18-ական թիմ-դպրոցներ։ Թիմերի կազմերում ընդգրկված են եղել 2-ական տղա և աղջիկ։
Երկօրյա մրցապայքարի արդյունքներով ըստ տարիքային խմբերի մրցանակային եռյակները կազմել են
5-9-րդ դասարաններ
1-ին տեղ՝ «Ֆոտոն» վարժարան
2-րդ տեղ՝ Ջրառատի միջնակարգ դպրոց
3-րդ տեղ՝ Գյումրու N29 հիմնական դպրոց
10-12-րդ դասարաններ
1-ին տեղ՝ «Ֆոտոն» վարժարան
2-րդ տեղ՝ Բավրայի միջնակարգ դպրոց
3-րդ տեղ՝ «Տնտեսագիտական» վարժարան
Մայիսի 2-3-ը Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կայանալիք մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլին երկու տարիքային խմբերում էլ Շիրակի մարզը կներկայացնեն «Ֆոտոն» վարժարանի թիմերը։














