Նորություններ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Ջրային կոմիտեի նախագահին
08.04.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանին և կոմիտեի պատասխանատուներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի տարբեր համայնքներում հրատապ ուշադրություն պահանջող խնդիրներն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։
Մարզպետը կարևորել է ոռոգման սեզոնին ընդառաջ ջրամբարների անվտանգությունն ու սելավատարների մաքրման գործընթացների համագործակցված իրականացումը։
«Ոռոգման սեզոնին ընդառաջ մեզ համար առաջնայինը ջրային հոսքերի կառավարումը, սելավատարների մաքրումը պետք է լինի, այս աշխատանքները ռազմավարական նշանակություն ունեն։ Խնդիրներ չառաջանալու նպատակով էլ՝ մարզում հետևողական աշխատանքներ են իրականացվում բացթողումները կարգավորելու ուղղությամբ»,- նշել է Շիրակի մարզպետը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ջրային ենթակառուցվածքների խնդիրներին, խմելու և ոռոգման ջրի ցանցերի մաշվածությանը, առկա համակարգերի գործարկման արդյունավետությանն ու դրանց բարելավման ընթացիկ ծրագրերին առնչվող հարցեր։









