Նորություններ
Կբարձրացվեն Գյումրու պոլիկլինիկաների կրտսեր բուժանձնակազմի և սպասարկող անձնակազմի աշխատավարձերը
08.04.2026
Կբարձրացվեն Գյումրու պոլիկլինիկաների կրտսեր բուժանձնակազմի և սպասարկող անձնակազմի աշխատավարձերը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի պատասխանատուները ուսումնասիրել են առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման արդյունքում բուժհիմնարկներում ֆինանսական հոսքերի ավելացմանը տենդենցն ու իրականացված աշխատանքների ծավալները։
Արդյունքում որոշվել է բուժանձնակազմի ծանրաբեռնված աշխատանքի խրախուսման համար համավճար սահմանել, իսկ կրտսեր բուժանձնակազմի և սպասարկող անձնակազմի աշխատավարձերը՝ բարձրացնել։
Մարզպետն ընդգծել է, որ Կառավարության բարեփոխումների արդյունքում ձեռքբերված ֆինանսական կայունության բարձրացումը հիմք է ստեղծել բուժհաստատությունների համար զարգացման նոր ծրագրեր մշակելու, ինչպես նաև խթանելու ոլորտում մասնագիտական ներգրավվածությունն ու ծառայությունների որակի բարձրացումը։






