Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետր Շրջակա միջավայրի նախարարի հետ շրջայց են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրու անտառտնտեսության» մասնաճյուղում

10.04.2026

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր Շիրակի մարզում գտնվող Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի հետ աշխատանքային շրջայց են ունեցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրու անտառտնտեսության» մասնաճյուղում՝ դիտարկելով շենքային ու աշխատանքային պայմանները, այնուհետև ծանոթացել են էկոպարեկային ծառայության Շիրակի մարզային վարչության համար նախատեսված շենքի պայմաններին, քննարկել տարածքի բարեկարգմանն ու վերականգնմանն առնչվող հարցեր։
Շրջայցից հետո նախարարի ու մարզպետի գլխավորությամբ և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ մարզպետի աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են արձանագրված խնդիրները և նախանշվել դրանց լուծման ուղղությամբ հետագա քայլերը։
Անդրադարձ է կատարվել բնապահպանական ծրագրերին, այդ թվում՝ անտառվերականգնման աշխատանքներին, տարածքների վարձակալության տրամադրմանն ու գումարների ժամանակին հավաքագրմանն առնչվող հարցերի։
Դավիթ Առուշանյանը բարձր է գնահատել նախարարության ջանքերը մարզում թե անտառավերականգնման աշխատանքների իրականացման առումով, թե բնապահպանական բազմաթիվ ծրագրերի իրականացման։
Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Շիրակում իրականացվող ծրագրերը, որոնք առնչվում են բնապահպանական խնդիրների լուծմանը, մասնավորապես, նախատեսվում է Գյումրիում 95 հա անտառավերականգնման աշխատանքների իրականացում, 255 հա՝ Ձորաշենում, 50 հա՝ Պեմզաշենում, ընթանում են նաև կլիմայի փոփոխության նկատմամբ համայնքների դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագիր Արթիկ համայնքում և հանքի ռեկուլտիվացիոն աշխատանքներ՝ Անի համայնքում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-10 12:44:29