Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատակազմում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

15.04.2026

 Շիրակի մարզպետի աշխատակազմում այսօր անցկացվել է շտաբային ուսումնավարժություն` «ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում Արմավիր քաղաքից Գյումրի քաղաք տարահանված բնակչության ընդունման և տեղաբաշխման կազմակերպումը» թեմայով։
Մարզպետի որոշմամբ ուսումնավարժության ղեկավար նշանակվել է մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանը։
Ուսումնավարժության նպատակը մասնակիցների հմտություններն ու ունակությունները ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում Արմավիրից Գյումրի տարահանված բնակչության ընդունման և տեղաբաշխման կազմակերպման և իրականացման գործում կատարելագործելը, հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային կամ ճառագայթային վթարի դեպքում Շիրակի մարզի բնակչության պաշտպանության պլանի իրատեսությունը ստուգելն ու կառավարման մարմինների, կազմակերպությունների միջև համագործակցությունն ամրապնդելն է:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-16 14:45:14