Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացել են «Սպորտլանդիա»» մարզական միջոցառման Շիրակի մարզային փուլի մրցումները

23.04.2026

 Գյումրիում կայացել են «ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա»» մարզական միջոցառման Շիրակի մարզային փուլի մրցումները։ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցով դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանն ու նրանց ֆիզիկական որակների բարելավմանը, մրցումների արդյունքներով մարզի լավագույն դպրոց-թիմերի ի հայտ բերմանը նպատակաուղղված այս միջոցառմանը, մասնակցել են սպորտլանդիայի համայնքային փուլերում հաղթող և մրցանակակիր դարձած դպրոցական թիմերը։
Սպորտլանդիան անցկացվել է 2 տարիքային խմբերով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև։ Յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսված է եղել 5-ը մրցաձև՝ խաղային փոխանցավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարումով, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, փոխանցավազք հեծանիվով ու բասկետբոլի գնդակով և օլիմպիական խորհրդանիշի հավաքում։
Երկօրյա մրցապայքարում ըստ տարիքային խմբերի մրցանակային եռյակներըը կազմել են
1-3-րդ դասարաններ
1-ին տեղ՝ Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց
2-րդ տեղ՝ Ազատանի միջնակարգ դպրոց
3-րդ տեղ՝ Բենիամինի միջնակարգ դպրոց
4-6-րդ դասարաններ
1-ին տեղ՝ Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց
2-րդ տեղ՝ Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց
3-րդ տեղ՝ Ազատանի միջնակարգ դպրոց

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-23 15:29:05