Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Մենք ենք՝ մեր պետությունը»․ քաղաքացու օրը Շիրակում կնշվի մի շարք միջոցառումներով

23.04.2026

 Ապրիլի 25-ին Հայաստանում նշվում է ՀՀ քաղաքացու օրը։ «Մենք ենք՝ մեր պետությունը» խորագրով միջոցառումներ կիրականացվեն Հանրապետության բոլոր մարզերում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում են բանախոսություններ, մշակութային միջոցառումներ և հանրակրթական հաստատությունների նախագծային աշխատանքներ։
16–35 տարեկան երիտասարդների համար կկազմակերպվեն քննարկումներ՝ նվիրված պետության, քաղաքացու ինստիտուտի, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարներին։ Բանախոսություններով հանդես կգան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած մասնագետներ։ Քննարկումները կանցկացվեն հարցուպատասխանի ձևաչափով՝ նպատակ ունենալով ամրապնդել քաղաքացիական արժեքները և խթանել պատասխանատու քաղաքացիական վարքագիծը երիտասարդների շրջանում։
Միջոցառումներին միանալու է նաև Շիրակի մարզը
«Գյումրու Ն. Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի» վերանորոգված դահլիճ-12։00-13։30
Ախուրյանի մարզամշակութային կենտրոնի դահլիճ-14:00-15:30
«Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տուն»-11։00-12։30
«Մարալիկի արվեստի դպրոցի» դահլիճ՝ Ջենտլեն բենդ, Անի Սարգսյան, Դիջեյ Ռոք-11։00-12։30
«Աշոցքի մարզամշակութային կենտրոնի» փոքր դահլիճ- 11։00-12։30
«Ամասիայի մանկապատանեկան մարզադպրոց»-11։00-12։30

Տեսանյութ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-23 15:29:05