Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

24.04.2026

 Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ շիրակցիներ
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ողբերգություններից է։ Հիշելով մեր մեկուկես միլիոն նահատակներին՝ մենք պետք է շարունակենք ապրել ու արարել՝ ի հեճուկս փորձությունների։
Մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև՝ խորհելով մեր անցյալի, ներկայի և ապագայի մասին։
Հիմք ունենալով Կառավարության որդեգրած հստակ օրակարգը, որը հիմնված է խոհեմ և հավասարակշիռ մոտեցման վրա, ընդգծենք, որ մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն և պարտավոր ենք ունենալ բավարար կամք՝ այդ պատասխանատվությունը լիարժեք ստանձնելու և իրացնելու համար, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է այն խաղաղությունը, որն այժմ ունենք, կայուն բարեկեցություն և ազատ ու պաշտպանված քաղաքացիներ, որոնք սրբորեն կպահպանեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը։
Միասին՝ հավատով և պատասխանատվությամբ շարունակենք կառուցել անվտանգ, արդար և հզոր Հայաստան՝ հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի և հանուն գալիք սերունդների։
Փա՛ռք նահատակներին, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-23 15:29:05