Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրեցի Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն

25.04.2026

Գյումրեցի Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի ոսկե մեդալակիր Վարազդատ Լալայանը կարիերայում երրորդ անգամ ճանաչվել է Եվրոպայի առաջնության հաղթող: Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված առաջնության գերծանր քաշայինների պայքարում Լալայանը ոսկե մեդալը նվաճել է երկամարտի 451 կգ արդյունքով:
Առանձին վարժություններում ևս Լալայանը լավագույնն է ճանաչվել: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 210 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 241 կգ-ն:
Առաջնությանը մասնակցած ՀՀ հավաքական թիմերի կազմերում ընդգրկված էին Շիրակի մարզի 9 մարզիկ՝ 5 տղամարդ և 4 կին։
Առանձին վարժաձևերում և երկամարտի հաշվարկում նրանք նվաճեցին 18 մեդալ, այդ թվում՝ 8 ոսկի, 5 արծաթ և 5 բրոնզ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-28 11:27:58