Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացու օրվա առիթով Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաք

25.04.2026

 Քաղաքացու օրվա առիթով Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաք, նրան ուղեկցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Վարչապետը հանդես է եկել «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» խորագրով բանախոսությամբ։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գաղափարախոսության սկզբունքներին, քաղաքացի-պետություն հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանը խոսել է Կառավարության կողմից տնտեսության, կրթության և այլ ոլորտներում վերջին տարիներին իրականացված ծրագրերի մասին, անդրադարձել ենթակառուցվածքների զարգացմանը, դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների կառուցման ծրագրերին:
Խոսելով կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների և առաջիկա ծրագրերի մասին՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ կրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է:
Վարչապետը պատասխանել է նաև ներկաների հարցերին:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Մարալիկի, այնուհետև Արթիկի կենտրոնական հրապարակներում Քաղաքացու օրվա առիթով բացված տաղավարներով, որտեղ ցուցադրվել են կրթական մի շարք հաստատությունների, ընկերությունների ձեռագործ աշխատանքները, համայնքին բնորոշ սննդատեսակները, ներկայացվել են նաև գորգագործության, պարարվեստի վարպետաց դասեր և այլ կրթական ծրագրեր:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-28 17:25:01