Նորություններ
«Մենք ենք՝ մեր պետությունը» կարգախոսը Շիրակի մարզում հնչել է որպես իրականում ապրող և գործող արժեք
26.04.2026
«Մենք ենք՝ մեր պետությունը» կարգախոսը Շիրակի մարզում այյսօր հնչել է ոչ միայն որպես ուղերձ, այլև որպես իրականում ապրող և գործող արժեք։
«ՀՀ քաղաքացու օրվա» առթիվ միջոցառումներ են անցկացվել մարզի բոլոր համայնքներում։ Օրը տոնական է եղել ամենուր։
Կազմակերպվել են քննարկումներ՝ նվիրված պետության, քաղաքացու ինստիտուտի, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարներին։ Բանախոսություններով հանդես են եկել պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած մասնագետները։ Քննարկումներն անցկացվել են հարցուպատասխանի ձևաչափով՝ նպատակ ունենալով ամրապնդել քաղաքացիական արժեքները և խթանել պատասխանատու քաղաքացիական վարքագիծը երիտասարդների շրջանում։
Անցկացվել են նաև մշակութային միջոցառումներ ու համերգներ։






























