Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հյուրընկալել է մարզում պարարվեստի ոլորտում գործունեություն ծավալող մի շարք խմբերի ղեկավարների։

29.04.2026

 Ապրիլի 29-ին՝ Պարի միջազգային օրվա առթիվ, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հյուրընկալել է մարզում պարարվեստի ոլորտում գործունեություն ծավալող մի շարք խմբերի ղեկավարների։
Շնորհավորելով Պարի միջազգային օրվա առթիվ՝ Դավիթ Առուշանյանը ստեղծագործական նոր հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել ներկաներին․ «Պարը մեր ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչներից է, որը դարեր շարունակ փոխանցվել է սերունդներին՝ պահպանելով մեր մշակութային հիշողությունն ու արժեհամակարգը։ Այս օրը ևս մեկ առիթ է կարևորելու այն մարդկանց աշխատանքը, ովքեր իրենց նվիրվածությամբ պահպանում և զարգացնում են հայկական պարարվեստը։ Ինձ համար առանձնահատուկ կարևորություն ունի գյուղական բնակավայրերում պարարվեստի զարգացմանը միտված ցանկացած նախաձեռնություն։ Գյումրիում, ինչպես հայտնի է, այս ոլորտում բավականին ակտիվ աշխատանքներ են իրականացվում, սակայն առավել կարևոր եմ համարում, որ նման ծրագրերը շարունակական և հետևողական կերպով իրականացվեն նաև գյուղական համայնքներում։ Կատարվող յուրաքանչյուր աշխատանք, առկա դժվարություններով հանդերձ, արժանի է բարձր գնահատանքի։ Վստահ եմ, որ ձեր աշխատանքը շարունակելու է իր դրական ազդեցությունն ունենալ ինչպես Շիրակի մարզի, այնպես էլ հանրապետության մշակութային կյանքի զարգացման վրա»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պարարվեստի զարգացմանը, մշակութային կյանքի ակտիվացմանը և երիտասարդների շրջանում ազգային պարի տարածմանն, ինչպես նաև ոլորտի խնդիրներին առնչվող հարցեր։
Ներկաները շնորհակալություն են հայտնել մարզպետին հանդիպման համար, ընդգծել, որ նման հանդիպումները շատ կարևոր են ոլորտի խնդիրների բարձրաձայնման և լուծումների որոնման տեսանկյունից։ Միաժամանակ պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով նոր ծրագրեր իրականացնել, որոնք ուղղված կլինեն երեխաների և երիտասարդների ներգրավվածության ընդլայնմանը մշակութային կյանքում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 15:14:55