Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնը

01.05.2026

Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ
մեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնը։
Ծրագիրը նախատեսված է 10–17 տարեկան երիտասարդ երաժիշտների համար, որոնք սովորում են մարզում գործող երաժշտական և արվեստի դպրոցներում, ինչպես նաև քոլեջներում՝ լարային, փողային և ակադեմիական երգեցողության բաժիններում։ Այն նպատակ ունի խթանել երաժշտական կրթության զարգացումը մարզում և հանրահռչակել հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Մրցույթն անցկացվում է երեք փուլով՝ մասնագիտական լսումներ, վարպետության դասեր և եզրափակիչ գալա համերգ։
Կայացել է մրցույթի առաջին՝ լսումների փուլը, որին մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 20 կրթական հաստատությունների 92 մասնակիցներ։ Լսումներին մասնակցել է 67 երաժիշտ։
Մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ շուրջ 30 մասնակից անցել է մրցույթի երկրորդ փուլ, որի շրջանակում նրանց համար կկազմակերպվեն վարպետության դասեր՝ հանրապետության առաջատար մասնագետների մասնակցությամբ։
Ծրագրի եզրափակիչ փուլում՝ գալա համերգի ընթացքում, լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան ելույթ ունենալ Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հետ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-06 18:04:25