Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.05.2026

 Սիրելի՛ շիրակցիներ
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։

Պետության հզորությունն ու հասարակության բարեկեցությունը ձևավորվում է աշխատանքով։ Աշխատանքը և աշխատանքային միջավայրը մարդուն տալիս են հնարավորություն միավորվելու, նորը ստեղծելու, արժեքներ, մտածելակերպ ձևավորելու։
Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական առաջընթացը, համայնքների զարգացումն ու կյանքի որակի բարելավումը հնարավոր են դառնում ձեր և Հայաստանի Հանրապետության Կառավարության համատեղ ամենօրյա նվիրված աշխատանքի, պատասխանատվության բարձր զգացումի և հոգատարության շնորհիվ։

Պետական տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով հետևողական քայլեր են իրականացվում, որպեսզի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի հայրենիքում արժանապատիվ, կայուն և երաշխավորված վարձատրությամբ աշխատանք ունենա, ինչպես նաև զգա իրեն պաշտպանված։ Անելիքներ այս առումով, բնականաբար, դեռ շատ կան, սակայն ձգտում, պատրաստակամություն և կամք ևս ունենք` առավել բարձր նշաձող սահմանելու, ավելի ցանկալի արդյունքներ գրանցելու համար։

Հարգելիներս, անկախ գործունեության ոլորտից՝ դուք ձեր ներդրումն եք ունենում մեր մարզի զարգացման գործում՝ պահպանելով աշխատասիրության, համբերության և արժանապատվության լավագույն ավանդույթները։

Թո՛ղ ձեր աշխատանքը միշտ արժանանա բարձր գնահատանքի, իսկ ջանքերը պսակվեն նոր հաջողություններով ու ձեռքբերումներով։

Մաղթում եմ առողջություն, անսպառ եռանդ, ընտանեկան ջերմություն և խաղաղ ու բարեկեցիկ կյանք։

Շնորհավոր Մայիսի 1

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-06 12:53:06