Նորություններ
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մրցումներին հաղթող են ճանաչվել «Ֆոտոն» վարժարանի թիմերը
03.05.2026
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կայացան «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մրցումները, որոնց մասնակցեցին Երևանի և մարզերի 5-9-րդ ու 10-12-րդ դասարանների աշակերտներով համալրված հանրակրթական ուսումնական հաստատությունների թիմերը։
Մրցումներին Շիրակի մարզը ներկայացրեցին միջոցառման մարզային փուլում հաղթող ճանաչված «Ֆոտոն» վարժարանի թիմերը:
10-12-րդ դասարանցիների պայքարում «Ֆոտոն» վարժարանի թիմը ՝ Նարեկ Ղուկասյան, Նարեկ Հովհաննիսյան, Ալիսա Գրիգորյան և Գոհար Բոշիկյան կազմով, գրավեց մրցանակային 3-րդ տեղը։
Մեր թիմի անդամները պարգևատրվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված գավաթով, հավաստագրերով և մեդալներով։ Որպես դրամական պարգև վարժարանը կստանա 1,5 մլն դրամ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գնել Սարգսյանը՝ 300 հազար դրամ և աշակերտները 75,000-ական դրամ։






