Նորություններ
Պետական այցով Հայաստան ժամանած Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է Գյումրի
05.05.2026
Մշակույթը, բարեկամությունն ու դիվանագիտությունը մեկ բեմում․ Գյումրու առանձնահատուկ օրը
Պետական այցով Հայաստան ժամանած Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է Գյումրի։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը բարձրաստիճան հյուրերի հետ հարգանքի տուրք են մատուցել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ։
Օրվա ավարտին երկու երկրների ղեկավարները մասնակցել են «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով համերգին, որը կայացել է Գյումրիում։ Աննախադեպ համերգային ծրագիրը նվիրված է եղել հայ-ֆրանսիական բարեկամությանը։
Համերգի ընթացքում հնչել են հայկական և ֆրանսիական ստեղծագործություններ՝ հայ և ֆրանսիացի ճանաչված արտիստների կատարմամբ, նրանց նվագակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։


















