Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրեցի ծանրորդուհի Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

07.05.2026

 Գյումրեցի ծանրորդուհի Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր


Եգիպտոսում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը բրոնզե մեդալին արժանացել է՝ երկամարտում ցույց տալով 253 կգ արդյունք:
Պոկում վարժությունում Պողոսյանը երեք հաջող մոտեցում է կատարել՝ նախ գլխավերևում պահելով 103, ապա 106 և 109 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա 5-րդն էր: Հրում վարժությունում Եվրոպայի նորընծա չեմպիոնը նախ բարձրացրել է 137, ապա՝ 144 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա 3-րդն է:
Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան, 86 կգ քաշային Էմմա Պողոսյանը երկամարտի 248 կգ արդյունքով մի քանի օր առաջ էլ ոսկե մեդալ նվաճեց Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-08 16:44:35