Տպել
Նորություններ
Կառավարությունը գումար է նախատեսել Շիրակի մարզի ճանապարհաշինական 8 ծրագրերի իրականացման նպատակին
07.05.2026
Կառավարության որոշմամբ գումար է նախատեսվել Շիրակի մարզում ընթացքի մեջ կամ ավարտական փուլում գտնվող ճանապարհաշինական 8 ծրագրերի իրականացման համար։
Այդ ծրագրերն են.
- Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ141+500-կմ143+300 հատվածի հիմնանորոգում- 21 մլն 468 հազար դրամ
- Մ-7, /Մ-3/ - Սպիտակ – Գյումրի - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ47+100-կմ48+000 հատվածի հիմնանորոգում-120 մլն 480 հազար դրամ
- Հ-21, /Հ-75/ - Հոռոմ-Արթիկ- Ալագյազ-/Մ-3/ (նախկին՝ Հ-21, /Հ-75/- Հոռոմ-Արթիկ -Ալագյազ) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ4+000 հատվածի հիմնանորոգում-450 մլն 696 հազար դրամ
- Հ-21, /Հ-75/ - Հոռոմ-Արթիկ- Ալագյազ-/Մ-3/ (նախկին՝ Հ-21, /Հ-75/- Հոռոմ-Արթիկ -Ալագյազ) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ29+600 - կմ32+700 հատվածի հիմնանորոգում- 22 մլն 100 հազար դրամ
- Հ-75 /Հ-62/-Իսահակյան-/Մ-7/ (Գյումրի) կմ60+200- կմ67+330 և կմ70+800-կմ73+593 հատվածների միջին նորոգման աշխատանքներ- 92 մլն 416 հազար դրամ
- Զարինջա - Ձիթհանքով ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում-90 մլն 506 հազար դրամ
- Տ-7-53, Հ-21/ (Նոր Կյանք) – Փանիկ - Արևշատ - /Հ-21/ (Մեծ Մանթաշ) ավտոճանապարհի կմ0+000 - կմ12+800 հատվածի հիմնանորոգում- 91 մլն 160 հազար դրամ
- Տ-7-8, /Տ-7-37/ - Գտաշեն–Կամխուտ – /Տ-7-37/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ2+300-ում գտնվող 3x5մ բացվածքով հավաքովի միասնականացված ե/բ խողովակի հիմնանորոգում- 58 մլն 623 հազար դրամ։


