Նորություններ
Նոր ճանապարհ, նոր որակ, նոր, լուսավորություն, նոր հարմարավետություն՝ Մարալիկի բնակիչների համար
08.05.2026
Նոր ճանապարհ, նոր որակ, նոր, լուսավորություն, նոր հարմարավետություն՝ Մարալիկի բնակիչների համար։
Պետություն-համայնք արդյունավետ համագործակցության արդյունքում ավարտվել են Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցի հիմնանորոգման լայնածավալ աշխատանքները։
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում ամբողջությամբ նորացվել է շուրջ 520 մետր երկարությամբ ճանապարհահատվածը՝ ապահովելով ավելի հարմարավետ, անվտանգ և բարեկարգ երթևեկություն քաղաքի բնակիչների համար։
Ծրագրի արժեքը կազմել է 249 մլն 49 հազար դրամ։
Լուսավորության անցկացման աշխատանքներն իրականացվել են համայնքային միջոցներով։


