Տպել
Նորություններ
Անի համայնքի Լանջիկ բնակավայրի մուտքի ճանապարհահատվածը հիմնանորոգվում է
11.05.2026
Կառավարություն - համայնք համագործակցության արդյունքում Անի համայնքի Լանջիկ բնակավայրի մուտքի ճանապարհահատվածը հիմնանորոգվում է։
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում արդեն իրականացվել են քանդման ու հողային աշխատանքները։
Ծրագրի ընդհանուր արժեքը 279 մլն 960 հազար դրամ է, որի շրջանակներում 1348 գծամետր երկարությամբ՝ 10 հազար 149 քառակուսի մետր մակերեսով ճանապարհը, հիմնովին կնորոգվի ու կասֆալտապատվի։


