Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ցավակցական խոսքը Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ

14.05.2026

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և մարզպետի աշխատակազմի անունից խորին ցավակցություն ենք հայտնում ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, անվանի ռեժիսոր և մանկավարժ Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ։
Թատերարվեստի մեծ վարպետն, ապրած 81 տարիների ընթացքում, ստեղծագործական գործունեությամբ, յուրօրինակ մոտեցումներով, մարդկային կերպարով ու մասնագիտական նվիրվածությամբ, ձևավորել է թատրոնն իսկապես սիրող սերունդներ, հարստացրել ազգային թատերարվեստը և արժանապատվորեն կրել հայ մտավորականի բարձր կոչումը։
Վշտակցում ու զորակցություն ենք հայտնում Վարպետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բոլոր երկրպագուներին։
Նիկոլայ Ծատուրյանի հիշատակը վառ կմնա սերունդների հիշողության մեջ։
Հանգչեք խաղաղությամբ, Վարպետ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-15 17:10:42