Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում 2026-ին հաստատվել է 12 սուբվենցիոն ծրագիր

16.05.2026

2026-ին Շիրակի մարզի համայնքների կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերից սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատվել է 12 սուբվենցիոն ծրագիր՝ 80 ենթածրագրով՝ 5,95 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից Կառավարության համամասնությունը կազմում է 2, 67 մլրդ դրամ։
Գյումրի համայնք
«Գյումրի համայնքի 21 փողոցների հիմնանորոգում» - ծրագրի արժեքը կազմում է 3,06 մլրդ դրամ, որից Կառավարության համամասնությունը՝ 1, 22 մլրդ ՀՀ դրամ։
Կնորոգվեն հետևյալ փողոցները՝
Դուդկոյի փողոց
Կ.Դեմիրճյան փողոց («Լուսաստղիկ» մանկապարտեզից մինչև Մանուշյան փողոց)
Կ.Դեմիրճյան փողոց 6-րդ նրբանցք (հարավային)
Կառլեն Խաչատուրյան փողոց
Մադոյան փողոց (Տերյան փողոցից Աթոյան փողոց)
Տիգրանյան փողոց
Հ.Սարգսյան փողոց (Շիրակացու փողոցից մինչև մինչև Կամոյի փողոց)
Թետչերի փողոց. (Վ.Սարգսյան փողոցից Կոշտոյան փողով)
Ծուլուկիձե փողոց
Լոմոնոսովի փողոց (Երևանյան խճուղուց Ալավերդյան փողոց)
Մերկուրովի փողոց
Վ.Խաչատրյան փողոց(Շիրակացու փողոցից Կամոյի փողոց)
Մազմանյան փողոց (Պռոշյան փողոցից Տիգրան Մեծի փողոց)
Մուշ թաղամաս հյուսիսից սահմանափակող փողոց/մինչև 7-րդ փողոց/
Մուշ թաղամաս 7-րդ փողոց
Չելյուսկինցիների փողոց/Մազմանյան փողոցը Մատնիշյան փողոցին կապող հատված/
Ղանդիլյան փողոց 3-րդ ներբանցք /Ղանդիլյան թիվ 28 շենք տանող ճանապարհ/
Սպարտակի փողոց 2-րդ նրբանցք, Կոմինտերնի փողոց 3-րդ նրբանցք
Հ.Սարգսյան 3-րդ նրբանցքի փակուղի
Հանեսօղլյան փողոց /Տերյան փողոցից մինչև Սահմանապահ զորքեր/
Ղորղանյան փողոց /Գայի փողոցից մինչև Չերազի փողոց/
Արթիկ համայնք
«Արթիկ համայնքի 6 բնակավայրերի (Սպանդարյան, Սարալանջ, Գետափ, Լուսակերտ, Գեղանիստ, Մեղրաշեն) ոռոգման համակարգերի կառուցում»- ծրագրի արժեքը կազմում է 486,6 մլն դրամ, որից Կառավարության համամասնությունը՝ 316,3 մլն դրամ։
Անի համայնք
«Անի համայնքի Ձիթհանքով, Լանջիկ, Սառնաղբյուր բնակավայրերի ներբնակավայրային փողոցների և Սառնաղբյուր, Շիրակավան բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատում» - ծրագրի արժեքը կազմում է 1․1 մլրդ դրամ, որից Կառավարության համամասնությունը՝ 440,9 մլն դրամ։
Աշոցք համայնք
«ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք բնակաբայրի երեք բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման աշխատանքներ»- ծրագրի արժեքը կազմում է 109,7 մլն դրամ, որից ՀՀ կառավարության համամասնությունը՝ 43,9 մլն դրամ։
«ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Աշոցք, Թորոսգյուղ, Վարդաղբյուր և Կարմրավան բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքներ» - ծրագրի արժեքը կազմում է 278,9 մլն դրամ, որից Կառավարության համամասնությունը՝ 125,5 մլն դրամ։
«Աշոցք համայնքի Թավշուտ, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Զույգաղբյուր, Արփենի և Սալուտ բնակավայրերի փողոցների տուֆ քարով սալարկում»- ծրագրի արժեքը կազմում է 231 մլն դրամ, որից Կառավարության համամասնությունը՝ 150 մլն դրամ։
«Աշոցք համայնքի Աշոցք, Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Սիզավետ, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Ղազանչի, Կրասար, Կարմրավան, Ցողամարգ, Թորոսգյուղ, Գոգհովիտ, Արփենի, Ձորաշեն, Սարապատ և Բաշգյուղ բնակավայրերում լուսավորության համակարգի կառուցում» - ծրագրի արժեքը կազմում է 172,7 մլն դրամ, որից Կառավարության համամասնությունը՝ 95 մլն դրամ։
Ամասիա համայնք
Ամասիա բնակավայրի 19-րդ փողոցի և Գտաշեն-Կամխուտ ճանապարհի 350մ հատվածի ասֆալտապատման աշխատանքներ- ծրագրի արժեքը կազմում է 173,8 մլն դրամ, որից Կառավարության համամասնությունը՝ 86,9 մլն դրամ։
Ամասիա համայնքի Ամասիա, Զարիշատ Արդենիս, Ողջի, Բյուրակն, Բանդիվան, Բերդաշեն, Հողմիկ, Զորակերտ, Ծաղկուտ բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի կառուցում- ծրագրի արժեքը կազմում է 106 մլն դրամ, որից Կառավարության համամասնությունը՝ 58,3 մլն դրամ։
Ամասիա համայնքի Գտաշեն բնակավայրի բնական գազի ներքին ցանցի կառուցում - Ծրագրի արժեքը կազմում է 73,3 մլն դրամ, որից Կառավարության համամասնությունը՝ 44 մլն դրամ։
Ամասիա համայնքի Հովտուն և Արեգնադեմ բնակավայրերի բնական գազի ներքին ցանցի կառուցում- Ծրագրի արժեքը կազմում է 92,5 մլն․ ՀՀ դրամ, որից Կառավարության համամասնությունը՝ 50,8 մլն ՀՀ դրամ։
Ամասիա համայնքի Արդենիս և Գառնառիճ բնակավայրերի խմելու ջրի ներքին ցանցի և Հովտուն բնակավայրի ջրաղբյուրի հիմնանորոգման աշխատանքներ- Ծրագրի արժեքը կազմում է 65,5 մլն․ ՀՀ դրամ, որից Կառավարության համամասնությունը՝ 40,4 մլն ՀՀ դրամ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-18 14:18:45