Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
18.05.2026
Սիրելի՛ թանգարանագետներ, մշակութային կյանքի նվիրյալներ,
Շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա առիթվ։
Թանգարանները ժամանակի կամուրջներն են, որտեղ անցյալը չի լռում, այլ շարունակում է խոսել մարդկանց, սերունդների ու ապագայի հետ։
Այսօր, երբ աշխարհն արագ փոխվում է, թանգարաններն առավել քան երբևէ կարևոր դեր ունեն, դրանք ոչ միայն պահպանում են մեր անցյալը, այլև դառնում են բաց ու ստեղծարար կրթական միջավայրեր, որոնք միավորում են սերունդներին, օգնում ճանաչել սեփական արմատները և նպաստում հասարակության մշակութային զարգացմանն ու երկխոսությանը։
Շիրակը միշտ եղել է մշակույթի, արվեստի և մտքի հզոր դարբնոց։ Մեր թանգարանները պարզապես ցուցասրահներ չեն, դրանք կենդանի հիշողություն են, որտեղ յուրաքանչյուր նմուշ պատմում է անցյալի ցավերի, հաղթանակների, ստեղծագործ ոգու ու ազգային ինքնության մասին։ Այստեղ ժամանակը խոսում է լուռ, բայց ազդեցիկ լեզվով։
Թող Շիրակի թանգարաններում միշտ ապրի այդ կենդանի շունչը՝ նոր հետաքրքրություն արթնացնելով, հիշողություն պահպանելով և մշակույթի հանդեպ սեր փոխանցելով յուրաքանչյուր այցելուի։
Մաղթում եմ ստեղծարար գաղափարներով լի աշխատանք, արժևորված առաքելություն և նոր ձեռքբերումներ։
Շնորհավոր Թանգարանների միջազգային օրը։


