Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարությունը տավարաբուծության աջակցության ծրագրի շրջանակում կաթի գնի սուբսիդավորման նպատակով յուրաքանչյուր կովի համար կտրամադրի 15 000 դրամ աջակցություն

19.05.2026

Կառավարությունը կսուբսիդավորի կաթի գինը։

Տավարաբուծության աջակցության հերթական ծրագրով յուրաքանչյուր կովի համար նախատեսված սուբսիդավորման գումարը կազմելու է 15 000 դրամ։ Այն տրամադրվելու է 3 և ավելի գլուխ կով ունեցող շահառուներին, սակայն այդ աջակցության գլխաքանակը սահմանափվելու է 20 գլխով։

Սուբսիդավորման ծրագրի շահառու կարող են դառնալ այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք՝

  • 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իրականացրել են կովի անմշակ կաթի արտադրություն,
  • տնօրինում են 3-ից մինչև 20 գլուխ կով,
  • ունեն «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգում հաշվառված կենդանիներ,
  • ներգրավված են եղել գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներում։

Ծրագրին մասնակցելու նպատակով` կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերը, սուբսիդավորման գումարի ստացման նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով պետք է դիմում ներկայացնեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների համարները:

Դիմումին կից պետք է ներկայացնել

  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբույժի կողմից տրված գրանցամատյանից քաղվածք՝ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում իրականացված պատվաստման գործընթացում կենդանիների ներգրավված լինելու վերաբերյալ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-19 14:03:35