Նորություններ
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցվում է Շիրակավանի դպրոցը
20.05.2026
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցվում է Շիրակավանի դպրոցը
ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» լայնածավալ կրթական ծրագրի շրջանակում, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Շիրակավան բնակավայրում հիմքից կառուցվում է նոր դպրոցի մասնաշենքը։
Նախագծի պայմանագրային արժեքը կազմում է 2 մլրդ 729 մլն 381 հազար դրամ։
Նոր դպրոցը նախատեսված է ապահովելու ժամանակակից և անվտանգ կրթական միջավայր հագեցած արդիական ենթակառուցվածքներով, ուսումնառության և զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։


