Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարգևատրվել են առարկայական օլիմպիադայի և «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավասքի շիրակցի մրցանակակիրները

21.05.2026

 Պարգևատրվել են 2025-2026 ուսումնական տարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների շիրակցի հաղթողները և «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի Շիրակի մարզային փուլի մրցանակակիրները
119 մասնակից՝ 5 առաջին, 9 երկրորդ, 16 երրորդ կարգի դիպլոմներ և 23 գովասանագրեր։
Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ ընդունել է 2025-2026 ուսումնական տարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների շիրակցի հաղթողներին։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի անունից մարզպետի տեղակալը ողջունել և շնորհավորել է աշակերտներին՝ նշելով, որ ուրախալի է հյուրընկալել նման խոստումնալից երիտասարդների։ Նա ընդգծել է, որ մարզի համար մեծ հպարտություն է ունենալ այսպիսի գիտակից և նպատակասլաց սաներ, ովքեր դպրոցական տարիներն արդյունավետ օգտագործում են գիտելիքներն ընդլայնելու և զարգացնելու համար։
Ալբերտ Այվազյանը հաղթողներին մաղթել է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։
Աշակերտները շնորհակալություն են հայտնել ընդունելության և ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։
Նշենք, որ 2025-2026 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլին Շիրակի մարզից մասնակցել է 9867 աշակերտ։ Հանրապետական առարկայական օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկաներից։
Մարզպետի տեղակալը նախարարության կողմից սահմանված գավաթներով և հավաստագրերով է պարգևատրել նաև «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի Շիրակի մարզային փուլի առաջին տեղերը զբաղեցրած Բայանդուրի և Պեմզաշենի միջնակարգ դպրոցների թիմերին, որոնք իրավունք են ստացել ներկայացնելու Շիրակի մարզը սեպտեմբերի 11-12-ին կայանալիք հանրապետական եզրափակիչ մրցաշարում։
Նշենք որ նախօրեին անցկացվել էր «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի Շիրակի մարզային փուլի մրցումները։
Մրցումների մեկնարկը տրվել էր Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից՝ Ղարիբջանյան-Գետք-Երազգավորս-Բայանդուր դեպի Գուսանագյուղ տանող խաչմերուկ և հետադարձ երթուղով։
Մրցաշարն անցկացվել էր երկու տարիքային խմբերով՝
• 7-9-րդ դասարաններ (թիմի կազմը՝ 1 տղա և 1 աղջիկ),
• 10-12-րդ դասարաններ (թիմի կազմը՝ 2 տղա և 2 աղջիկ)։
Մասնակիցներն էին համայնքային փուլերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած դպրոցական թիմերը։
Ըստ տարիքային խմբերի՝ մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ․
7-9-րդ դասարաններ․
 1-ին տեղ՝ Բայանդուրի միջնակարգ դպրոց
 2-րդ տեղ՝ Մուսայելյանի Ռ․ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց
 3-րդ տեղ՝ Բանդիվանի միջնակարգ դպրոց
10-12-րդ դասարաններ․
 1-ին տեղ՝ Պեմզաշենի միջնակարգ դպրոց
 2-րդ տեղ՝ Մուսայելյանի Ռ․ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց
 3-րդ տեղ՝ Առափիի միջնակարգ դպրոց

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 17:49:17