Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԹԻՎ

22.05.2026

Սիրելի՛ շրջանավարտներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Վերջին դասի առթիվ։
Այսօր հնչող վերջին զանգը տարիների հիշողությունների արձագանքն է՝ առաջին դասարանի հուզված հայացքներից մինչև վերջին դասի վստահ ժպիտները, ընկերական գաղտնիքներից մինչև լուսաբացին սովորած դասերը։
Տարիներ անց գուցե մոռանաք որոշ բանաձևեր ու թվեր, սակայն երբեք չեք մոռանա այն զգացումը, երբ առաջին անգամ հավատացիք ինքներդ ձեզ։
Այդ հավատն ամենակարևոր գիտելիքն է, որը ձեզ ուղեկցելու է ողջ կյանքի ընթացքում։
Մեզանից յուրաքանչյուրի ճանապարհը սկսվել է դպրոցից։ Հիշեք՝ մեծ հաջողությունները ծնվում են փոքր քաղաքներում, փոքր բնակավայրերում, համեստ ընտանիքներում, բայց մեծ կամք ունեցող մարդկանց մեջ։
Այդ ուժն այսօր ձեր աչքերում է։
Մի՛ վախեցեք դժվարություններից։ Ճանապարհները միշտ չէ, որ հարթ են լինում, սակայն սեփական ուժերի հանդեպ հավատը կարող է փոխել ամեն ինչ։
Սովորե՛ք, ստեղծե՛ք, եթե սխալվե՛ք` նորից սկսե՛ք, բայց երբեք մի՛ կորցրեք ձեր արժանապատվությունն ու սերը հայրենիքի հանդեպ։
Այս օրը ևս մեկ առիթ է՝ երախտագիտությամբ խոսելու ուսուցիչների մասին, ովքեր տարիներ շարունակ եղել են ձեզ համար գիտելիքի, համբերության և նվիրումի լավագույն օրինակ։
Շնորհակալություն նաև ծնողներին, նրանց հավատն ու անսահման աջակցությունը մշտապես ուղեկցել են ձեզ այս կարևոր ճանապարհին։
Թո՛ղ վերջին զանգը բոլորիդ համար ավետի նոր երազանքների, համարձակ քայլերի և մեծ ձեռքբերումների սկիզբ։
Ձե՛զ բարի երթ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 17:51:19