Նորություններ
Կառավարությունը 133 մլն 326 հազար դրամ է հատկացրել Գյումրու քաղաքային ճանապարհների տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի իրականացման համար
27.05.2026
Կառավարության այսօրվա որոշմամբ 88 մլն 195 հազար դրամ է նախատեսել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Գյումրու քաղաքային ճանապարհների տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի իրականացման համար։
Հատկացված միջոցները կուղղվեն Գյումրու ճանապարհների վերակառուցման և փողոցային լուսավորության արդիականացման աշխատանքներին խորհրդատվական աջակցություն տրամադրելուն։
45 մլն 131 հազար դրամ գումար էլ կհատկացվի Գյումրու ճանապարհների վերակառուցման և փողոցային լուսավորության արդիականացման աշխատանքների իրականացմանը։


