Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

28.05.2026

 Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ։
Հանրապետությունը մարդկանց հավատն է սեփական ուժերի, պատասխանատվություն՝ երկրի ու քաղաքացիների հանդեպ, և վստահություն՝ վաղվա օրվա նկատմամբ։

Հայաստանի Հանրապետությունն ամեն օր կառուցվում է մեր որոշումներով, աշխատանքով և միասնականությամբ։ Այն մեր կամարտահայտությունն է՝ ապրել ազատ, արարել վստահությամբ և պատասխանատվություն կրել մեր երկրի ապագայի համար։

Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է պահպանել մեր համախմբվածությունը, արժևորել խաղաղ աշխատանքը և զարգացնել մեր երկիրը, մեր մարզը և մեր համայնքը։

Մեզանից յուրաքանչյուրն իր բաժին պատասխանատվությունն ունի հայրենիքի հանդեպ։ Յուրաքանչյուրիս ստեղծարար միտքը, աշխատասիրությունն ու փոխադարձ աջակցությունն են ձևավորում այն Հայաստանը, որտեղ ցանկանում ենք ապրել, արարել։

Սիրելի՛ շիրակցիներ թող Հանրապետության տոնը դառնա վստահության, նոր կամքի և ազգային համերաշխության խորհրդանիշ՝ միավորելով մեզ անվտանգ, զարգացող և արժանապատիվ Հայաստան կառուցելու շուրջ։

Մաղթում եմ խաղաղություն, կայունություն, ուժ և բարօրություն մեր ընտանիքներին, մեր ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը։
Շնորհավոր մայիսի 28։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-29 17:20:32