Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ԴԱՎԻԹ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
01.06.2026
Սիրելի՛ փոքրիկներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ամենալուսավոր և ջերմ տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
Աշխարհի ամենագեղեցիկ ձայնը մանկան ծիծաղն է, իսկ ամենամեծ հարստությունը՝ երջանիկ մանկությունը։ Մեր պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի մանուկների լույսը երբեք չմարի, և ոչ մի երեխա չզրկվի իրավունքներից, հնարավորություններից ու երջանիկ մանկությունից։
Յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա սիրո, հոգատարության և ուշադրության մթնոլորտում, ունենա կրթվելու, երազելու, ստեղծագործելու և ձայնը լսելի դարձնելու հնարավորություն։
Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի Հայաստանի Հանարապետությունում ծնված յուրաքանչյուր մանուկ մեծանա անվտանգ և արժանապատիվ պայմաններում, վստահ լինի վաղվա օրվա նկատմամբ և հպարտությամբ կերտի իր ապագան սեփական հայրենիքում։
Սիրելի՛ երեխաներ, թող ձեր աչքերում միշտ ապրի հետաքրքրասիրությունը, ձեր սրտերում՝ բարությունը, իսկ ձեր ճանապարհն ուղեկցվի անսահման հնարավորություններով։
Եկե՛ք միասին պահպանենք մանկության ամենաթանկ իրավունքը՝ երջանիկ լինելու իրավունքը։
Շնորհավո՛ր հունիսի 1-ը։


